Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում ռուսական զորքերի խմբավորման նոր հրամանատար Վալերի Գերասիմովին հանձնարարել է մինչև մարտ գրավել Դոնբասը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը, հայտնում է РБК-Украина-ն՝ FREEДОМ հեռուստաալիքին հղումով։
Յուսովի խոսքով՝ ՌԴ նախագահը ուշադրություն չի դարձնում, թե իրականում ինչ է կատարվում ճակատում։ Նրա հիմնական նպատակը շարունակում է մնալ ուկրաինացիների՝ որպես առանձին ժողովրդի և ազգի ոչնչացումը, Ուկրաինայի՝ որպես անկախ պետության ոչնչացումը։
«Այնուամենայնիվ, մենք կարող ենք խոսել ռաշիստների համար առաջնահերթ ուղղության մասին՝ դա Դոնբասն է, դրա գրավումը մինչև մարտ՝ որոշակի անվտանգության գոտի ձևավորելով»,- ասել է Յուսովը։
Յուսովն ասել է, որ հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ռուսական օկուպացիոն բանակը հարձակում է նախապատրաստում Զապորոժյեի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում ռուսական ուժերի նոր հրամանատար է նշանակվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։