Պուտինի հայտարարությունը՝ Ուկրաինայում հատուկ գործողությունների մասին

Ուկրաինայում հատուկ գործողության դինամիկան դրական է, ամեն ինչ զարգանում է Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլանի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գրում է РИА Новости-ն։

«Ես հույս ունեմ, որ մեր մարտիկները մեկ անգամ չէ, որ մեզ ուրախանալու առիթ կտան մարտական գործողությունների շրջանակներում»,-նշել է ՌԴ ղեկավարը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանը ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում, որի նպատակը Պուտինը անվանել է Դոնբասի ազատագրումը, ինչպես նաև նրա անվտանգությունը երաշխավորող պայմանների ստեղծումը։ Այս ֆոնին ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են աջակցել Կիևին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել