ՊՆ-ում քննարկում են կանանց ժամկետային զինծառայություն անցնելու հնարավորություն տալու հարցը

Պաշտպանության նախարարությունը քննարկում է ՀՀ իգական սեռի քաղաքացիներին կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն ընձեռելու հարցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածվող լուրը, որ ՊՆ-ն քննարկում է կանանց կամավոր ժամկետային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն ընձեռելու հարցը։

«Հավելյալ որևէ տեղեկություն այս պահին չեմ կարող հայտնել, միայն կարող եմ հաստատել, որ ՀՀ իգական սեռի քաղաքացիներին կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն ընձեռելու հարց քննարկվում է»,- ասաց Թորոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել