Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ ԱՀ ՆԳՆ

Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Հունվարի 6-ին ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությանբ։
Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ռուս խաղաղապահներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել