Օդի ջերմաստիճանը կնվազի․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հունվարի 6-ի և 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:


Հանրապետության տարածքում` հունվարի 6-ի և 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ արևտյան` 3-6 մ/վրկ, հունվարի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել