Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 3-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ եւ 5-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման եւ տեղեկատվական համակարգերի վարչության ծրագրերի, սարքերի եւ ցանցերի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արտակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան»: