Հայաստանում վարկերն ու ավանդներն ավելացել են

Հայաստանում այս տարվա 9 ամսվա կտրվածքով վարկավորման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 4.3 տոկոսով, ավանդները՝ 10.9 տոկոսով:

Այս մասին հայտնել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2022 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ․ «Ֆինանսական միջնորդությունն այս տարի ունեցել է տնտեսական ակտիվությանը համահունչ դրական զարգացումներ: Եթե նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում առանձնացնում էինք տնտեսության վարկավորման ծավալների նվազումներ, կարող ենք արձանագրել, որ այս տարվա 9 ամսվա կտրվածքով վարկավորման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ընդհանուր առմամբ 4.3 տոկոս աճ են արձանագրել: Նույն ժամանակահատվածում 10.9 տոկոսով աճ են արձանագրել նաև ավանդները»։

Միջին ամսական աշխատավարձերը 9 ամսվա կտրվածքով կազմել են 225 հազար դրամ, ոչ պետական հատվածում՝ 245 հազար, պետական հատվածում՝ 180 հազար դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել