Արթիկի, Վանաձորի, Ստեփանավանի, Արարատի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում. Ճանապարհային դեպարտամենտ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Արթիկի, Վանաձորի, Ստեփանավանի, Արարատի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի և Ախուրյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել