Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Երևան։ ՌԴ ղեկավարը Հայաստանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանին։
Նշենք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-23-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվել և դեռ անցկացվում են Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։