Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ակնկալում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում կկարողանան բաց և կառուցողական մտքերի փոխանակման միջոցով վերլուծել և գնահատական տալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտի ներկա իրավիճակին և այս լույսի ներքո կշռադատել ՀԱՊԿ երկրների համար հնարավոր ռիսկերը։
«Օրակարգը բավականին հագեցած է, կքննարկվեն հարցերի լայն շրջանակ՝ թե քաղաքական, թե անվտանգային հարցեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Միրզոյանը։
Արտաքին գործերի նախարարը ներկայացրեց նաև ՀԱՊԿ համատեղ նիստի բոլոր մասնակիցներին։
«Ջերմորեն ողջունում եմ և մաղթում եմ բոլորիս արգասաբեր աշխատանք»,- եզրափակեց Միրզոյանը։
«Առաջին հերթին կքննարկվի ՀԱՊԿ երկրների ռազմաքաղաքական անվտանգության հարցը, հետո տեղեկություն կտրամադրեմ 24 փաստաթղթերի վերաբերյալ, որոնք արդեն մշակվել են, համաձայնեցվել, դրանք կներկայացվեն ձեզ քննարկման համար։ Արդյունքում՝ նախատեսվում է ստորագրել 24 փաստաթուղթ»,- ասաց Զասը։