Պարեկային ծառայության Շիրակի մարզը սպասարկող ստորաբաժանման 1-ին վաշտի ոստիկանները նոյեմբերի լույս 19-ի գիշերը Գյումրիի Անկախության հրապարակում կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որի 24-ամյա վարորդը եղել է ոչ սթափ: Պարեկները ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Մեքենայի սրահում մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ կար։
Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: