Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արուսյակ Ալեքսանյանին ազատ արձակելու մասին փաստաբանների բողոք, հայտնում է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, ԲԴԽ-ն հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Գլխավոր դատախազության միջնորդությունները:

Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։

Էրիկ Ալեքսանյանի փաստաբանի խոսքով՝ գործը վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի վստահորդներից մեկին, որի նկատմամբ կիրառվել էր գրավ։ Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Հոկտեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումներով Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել