Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 2 հոդվածով

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին` Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։

Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել է, որ Աշոտյանը մեղադրվում է «պաշտոնական դիրքի չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ» և «փողերի լվացում» հոդվածներով։ Աշոտյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։

Հիշեցնենք՝ այսօր արգելել են Արմեն Աշոտյանին երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել