Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին` Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։
Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել է, որ Աշոտյանը մեղադրվում է «պաշտոնական դիրքի չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ» և «փողերի լվացում» հոդվածներով։ Աշոտյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։
Հիշեցնենք՝ այսօր արգելել են Արմեն Աշոտյանին երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու։