Լեհական լրատվամիջոցները պնդում են, որ երկու հրթիռ է ընկել երկրի տարածքում. ZET

Երկու հրթիռ է ընկել Լեհաստանի տարածքում, հայտնում է տեղական ZET ռադիոկայանը՝ հղում անելով ոչ պաշտոնական աղբյուրներին։

Լրատվամիջոցները պնդում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Պշևոդուվ գյուղի մոտ։ Հրթիռները հարվածել են հացահատիկի չորանոցին։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ զոհվել է։ Դեպքի վայրում են ոստիկաններն ու զինվորականները։ Հաղորդվում է նաև, որ մարտական ​​ինքնաթիռները երկինք են բարձրացվել Տոմաշով Մազովեցկի քաղաքի մոտ գտնվող օդանավակայանից։

Իր հերթին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին միջադեպի մասին հայտնելուց հետո հրավիրել է Անվտանգության հարցերով Նախարարների խորհրդի նիստ։ Կառավարության խոսնակ Պետր Մյուլլերը խոստացել է, որ հանդիպմանը ներկայացված բոլոր տվյալները «հնարավորության դեպքում հնարավորինս լայն կներկայացվեն հանրային կարծիքին»։

Նա նաև հորդորել է չհրապարակել չհաստատված տեղեկություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել