Յոթ մարդ զոհվել, տասնմեկ մարդ տուժել է Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարների բախման հետևանքով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը:
Գործակալությունը հաղորդել է, որ վթարը տեղի է ունեցել Տուտակի շրջկենտրոնում Վան-Աղրի երթևեկող մարդատար ավտոբուսի և երկու բեռնատարների մասնակցությամբ:
«Ծանուցում ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ բժիշկների, հրշեջների և ժանդարմների խմբեր։ Հրշեջները մեծ ջանքեր գործադրելուց հետո են կարողացել մարել բախման հետևանքով ավտոբուսի հրդեհը»,-ասվում է հայտարարության մեջ: