Օգտվել է հարևանուհու անուշադրությունից

Օգոստոսի 15-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության հերթապահ մասից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 84-ամյա մի կին և հայտնել, որ իր տնից գումար և ոսկի են գողացել:

Նույն օրը, ժամը 14.00-ին, կինը հրավիրվել է բաժին և հաղորդում տվել, որ ս/թ մարտին, հարևանուհին` 1984 թ. ծնված Ռոզա Գ.-ն, գտնվելով իր տանը և օգտվելով իր անուշադրությունից, տնից գողացել է դստեր դրամապանակը, որի մեջ եղել է 110.000 դրամ և ոսկյա շղթա:

Ռոզա Գ.-ն մի քանի օր անց 70.000 դրամը և ոսկյա շղթան վերադարձրել է, իսկ 40.000 դրամը չի վերադարձրել:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Ռոզա Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել