Ո՞ր դեպքում է ռազմագերու փախուստը համարվում կայացած

Ըստ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայի` ռազմագերու փախուստը համարվում է կայացած այն դեպքերում, երբ.

1/ նա միացել է այն տերության զինված ուժերին, որին նա պատկանում է կամ դաշնակից տերության զինված ուժերին,

2/ նա թողել է այն տարածքը, որը գտնվում է գերության մեջ պահող տերության կամ նրա դաշնակցի իշխանության տակ,

3/ նա ընկել է մի նավ, որը նավարկում է այն տերության դրոշի ներքո, որին նա պատկանում է կամ դաշնակից տերության դրոշի ներքո, կամ այդ նավը գտնվում է գերության մեջ գտնվող տերության ջրային տարածքներում պայմանով, որ այդ նավը չի գտնվում այդ վերջինիս հսկողության տակ:

Այն ռազմագերիները, որոնք նշված հոդվածի իմաստով կայացած փախուստից հետո վերստին գերի են ընկնում, փախուստի համար չեն ենթարկվում ոչ մի տույժի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել