Կալանավորված կամ դատապարտված անձի հետ տեսակցության կարգը և ժամերը

Կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցութունը վերջինիս մերձավոր ազգականների կամ լրատվության միջոցների հետ տրամադրվում է ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տեղակալի որոշմամբ:

ՀՀ օրենսդրությամբ տեսակցությունների համար սահմանված նվազագույն քանակից ավել չի տրամադրվում բացասական բնութագրվող, ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող, աշխատանքի կամ ուսման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերող, տույժ ունեցող կալանավորվածին կամ դատապարտյալին:

Տեսակցությունը մերժվում է կալանավորվածներին պահելու կամ ուղղիչ հիմնարկի պետի կամ տեղակալի պատճառաբանված որոշմամբ:

Կալանավորվածներին կամ դատապարտվածներին տեսակցել թույլատրվում է առավելագույնը երեք չափահաս և հինգ անչափահասներ:

Փակ, կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին կարճատև տեսակցություն կարող է թույլատրվել միաժամանակ երեքից ոչ ավելի, իսկ երկարատև տեսակցության դեպքում` երկուսից ոչ ավելի չափահասների հետ, որոնց կարող են ուղեկցել դատապարտյալի անչափահաս եղբայրները, քույրերը, զավակները և թոռները, իսկ բաց ուղղիչ հիմնարկում առանց տեսակցողների թվի սահմանափակման:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը տեսակցության եկած անձանց ծանոթացնում է տեսակցության անցկացման կարգին և պայմաններին: Տեսակցության եկած անձանց կողմից բերված սննդամթերքը, իրերը և առարկաները, որոնք սույն կանոնակարգով արգելված չեն, կալանավորված անձին կամ դատապարտյալին են փոխանցվում որպես ծանրոց, հանձնուք կամ փաթեթ: Դատապարտյալներին տրամադրված երկարատև տեսակցությունների ժամանակ դատապարտյալների վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից կարող են կատարվել ստուգայցեր` չոտնահարելով դատապարտյալի արժանապատվությունը և չխախտելով հանգստի ու քնի իրավունքը: Երկարատև տեսակցությունը տրամադրվում, իսկ կարճատև տեսակցությունը տրամադրվում և անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 1000-1700-ը ընկած ժամանակահատվածում: Պաշտպանի հետ տեսակցություններն անցկացվում են կալանավորվածներին պահելու վայրի տեսակցության կամ քննչական գործողություններ կատարելու համար նախատեսված սենյակներում:

Իրավաբանական օգնություն ստանալու նպատակով դատապարտյալին իր դիմումի հիման վրա փաստաբանների կամ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեսակցություն է տրամադրվում առանց դրա քանակի սահմանափակման, աշխատանքային օրերին, դատապարտյալին կարճատև տեսակցություն տրամադրելու համար օրենքով և կանոնակարգով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել