Պեսկովը՝ զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մասին

Ռուսաստանը չի նախատեսում մասնակցել միջուկային հռետորաբանության «վարժություններին», որն այժմ շատ է արևմտյան ԶԼՄ-ներում և քաղաքական գործիչներում, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով The Times-ի հրապարակումը այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է միջուկային փորձարկումներ իրականացնել Ուկրաինայի մոտ։

«Արևմտյան լրատվամիջոցները, արևմտյան քաղաքական գործիչները, պետությունների ղեկավարներն այժմ շատ միջուկային հռետորաբանության վարժանքներ ունեն: Մենք չենք ցանկանում մասնակցել դրանց», – ասել է Պեսկովը:

Ավելի վաղ The Times թերթը գրել էր, որ ՆԱՏՕ-ն նախազգուշացրել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներին, որ Ռուսաստանը կարող է միջուկային փորձարկումներ իրականացնել Ուկրաինայի հետ սահմանին՝ Սև ծովում։ Հրապարակման մեջ ասվում է, որ այդ կերպ Ռուսաստանի Դաշնությունը կարող է ցույց տալ զանգվածային ոչնչացման զենք կիրառելու իր պատրաստակամությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել