Մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը. Փելոսին գրառում է կատարել

Մեր հիմնադիրները (ԱՄՆ) 1787 թվականին՝ Սահմանադրության օրը, ընտրեցին ժողովրդավարությունը, գերադասելով ավտորիտարիզմից։ Սերունդներ շարունակ մենք պաշտպանել և պաշտպանելու ենք այդ ընտրությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ով այսօր՝ սեպտեմբերի 17-ին ժամանել է Երևան։

«Այսօր՝ ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվան և Հայաստան, աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև ընտրության առաջ, և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Ամերիկացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է: Նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, ընդլայնված կազմով հանդիպում Ազգային ժողովում:

Հյուրերի օրակարգում է նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը:

Նախատեսվում է հանդիպում լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել