11։00-ին Ազգային ժողովում կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

11։00-ին Ազգային ժողովում կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Նրան կարող եք հարցեր ուղղել։ Վարչապետը ելույթ կունենա և կներկայացնի իրավիճակը, որը կլինի այդ պահի դրությամբ»,-ասաց նա։

_________

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել