Ռազմական գործողությունների դադարեցման դեպքում Ուկրաինան այլևս անկախ պետություն չի լինի. Ստոլտենբերգ

Սամարղանդում հաջորդ շաբաթ նախատեսվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ անհրաժեշտ է քննարկել հացահատիկի գործարքի հետ կապված հարցերը, քանի որ, Պեսկովի խոսքով, ամենաաղքատ երկրներ հացահատիկ գրեթե չի մատակարարվում, ինչպես պայմանավորված էր Ստամբուլի բանակցությունների արդյունքում:

ՄԱԿ-ի դասակարգմամբ «աղքատ» երկրներ պարենամթերքի միայն երկու խմբաքանակ է հասել, հայտնել է Կրեմլի խոսնակը՝ մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում կքննարկվի նաև ռուսական պարենամթերքի` միջազգային շուկաներ դուրս գալու հարցը, հայտնում է 1lurer.am-ը։

Եթե Ուկրաինան դադարեցնի ռազմական գործողությունները, կդադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Հանդիպման ժամանակ Էնթոնի Բլինքենը համոզմունք է հայտնել, որ էներգետիկ ճգնաժամը հնարավորություն է վերջնականապես հրաժարվել ռուսական էներգիայից կախվածությունից: Այս համատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշնակիցներին Կիևին մատակարարել ձմռան համար անհրաժեշտ պարագաներ, որպեսզի ուկրաինական զորքերն անգամ ցուրտ եղանակին շարունակեն պայքարել Ռուսական ուժերի դեմ:

Ավելի վաղ Կիևում Բլինքենը հանդիպել է Ուկրաինայի նախագահի և երկրի արտաքին գործերի նախարար հետ: ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը հայտարարել էր Ուկրաինային 2,8 միլիարդ դոլարի նոր ռազմական ֆինանսավորման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել