Չարլզ III թագավորը իր որդի Ուիլյամին հռչակել է Ուելսի արքայազն

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն իր որդուն Ուիլյամին հռչակեց Ուելսի արքայազն։ Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 9-ին ժողովրդին ուղղված ուղերձում, որը հեռարձակել է GBNews YouTube ալիքը։

«Այսօր ես հպարտ եմ, որ նրան դարձրել եմ Ուելսի արքայազն, մի երկիր, որի տիտղոսը ես պատիվ եմ ունեցել կրելու իմ ողջ կյանքի և պարտականությունների կատարման ընթացքում», – ասել է նա:

Չարլզ III-ը վստահություն է հայտնել, որ Ուելսի նոր արքայազնն ու արքայադուստրը կշարունակեն ոգեշնչել և բարձրացնել սոցիալական խնդիրները ազգային զրույցներում:

Բացի այդ, նա ասել է, որ կցանկանար «հայտնել իր սերը Հարիի և Մեգանի հանդեպ, քանի որ նրանք շարունակում են իրենց կյանքը կառուցել արտերկրում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել