ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ, որում ասվում է.
«Խոր ցավով տեղեկացա Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին:
Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը և նվիրվածությունն իր երկրին, իմաստնությունն ու մարդասիրությունը:
Ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում Նորին Մեծություն Թագավոր Չարլզ Երրորդին, թագավորական ընտանիքին և Մեծ Բրիտանիայի ժողովրդին:
Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ»: