«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն oգոստոսի 9-ին` ժամը 17։40-ին, ահազանգ է ստացվել, որ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Առինջ Բ թաղամասի, 2-րդ փողոց, թիվ 2/1 հասցեում գտնվող «Աաս ինդուստրիրա» ՍՊԸ-ի ինքնակպչուն պաստառների արտադրամասում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել