Համաձայն «Նոտարիատի մասին » ՀՀ օրենքի 52 հոդվածի՝ նոտարը նոտարական գործողության կատարումը կարող է մերժել եթե`
- Նոտարական գործողության կատարումը հակասում է օրենքին, իրավական այլ ակտերի կամ կազմակերպության կանոնադրությանը:
- Նոտարական գործողություն կատարելու մասին խնդրանքով դիմել է անգործունակ անձ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող անձ, նրա անգործունակ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող ներկայացուցիչ:
- Նոտարական գործողության կատարման համար դիմած անձը թեև գործունակ է, սակայն տվյալ պահին գտնվում է այնպիսի վիճակում, որ չի հասկանում իր գործողությունների նշանակությունը կամ չի կարող կառավարել դրանք:
- Դիմող անձը հրաժարվում է ներկայացնել նոտարական գործողության կատարման համար օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը:
- Դիմող անձը չի վճարում նոտարական գործողության կատարման համար նախատեսված պետական տուրքը կամ նոտարի մատուցած այլ ծառայությունների վճարը:
Մերժման դեպքում, դիմողի պահանջով, նոտարը պարտավոր է կայացնել մերժման մասին գրավոր որոշում, որում պետք է նշվեն մերժման իրավական հիմքերը և բողոքարկման կարգը: Այդ որոշման մեկ օրինակը հանձնվում է նոտարական գործողության կատարման համար դիմած անձին: