Ռուսաստանում կապիկի ջրծաղիկի առաջին դեպքը հաստատվել է Եվրոպայից վերադարձած երիտասարդի մոտ, լրագրողներին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանում հաստատվել է կապիկի ջրծաղիկի առաջին դեպքը։ Հիվանդությունը հայտնաբերվել է մի երիտասարդի մոտ, ով վերադարձել է Եվրոպա կատարած ուղևորությունից և դիմել բժշկական հաստատություն՝ բնորոշ ցանով»,- ասվում է հաղորդագրությունում։
Ռոսպոտրեբնադզորը պարզաբանել է, որ հիվանդությունը թեթև է ընթանում և հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա մեկուսացված է և գտնվում է ինֆեկցիոն պրոֆիլի բժշկական կազմակերպությունում։