Ի՞նչ լիազորություններ ունի Երևանի քաղաքապետը տրանսպորտի բնագավառում

Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) կազմակերպում է քաղաքային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների, թունելների, այլ ճարտարագիտական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը.
2) աջակցում է Երևանի միջով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը.
3) կազմակերպում է Երևանում հասարակական տրանսպորտի աշխատանքը (բացառությամբ Երևանի մետրոպոլիտենի).
4) իրականացնում է հասարակական տրանսպորտը հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու ծրագիր:
Քաղաքապետը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) Երևանի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը` ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանակավոր տեղադրվածների) տեղադրման միջոցով.
2) կազմակերպում է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել