Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունը թույլ չի տվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կառավարական ինքնաթիռին հատել երկրի օդային տարածքը։ Այս տեղեկությունը կիրակի «ՏԱՍՍ»-ի թղթակցին հաստատել են Չեռնոգորիայում ՌԴ դեսպանատանը։
Ավելի վաղ սերբական Vecernje novosti թերթը հրապարակել էր փաստաթղթի լուսանկար, որն արգելում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի թռիչքը Չեռնոգորիայի տարածքով՝ Բելգրադ կատարելիք այցի համար։ Հրատարակությունն իր կայքում տեղադրել է մի փոքրիկ հատվածի լուսապատճեն՝ «թույլտվությունը տրված չէ» գրությամբ՝ ստորագրված Չեռնոգորիայի մի պաշտոնյայի կողմից։
Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են օդային միջանցք տրամադրել Լավրովի ինքնաթիռին, որը պետք է մեկնի Սերբիա։