Ֆրանսիայի հրապարակում հերթական իշխանական սադրանքն է տեղի ունեցել․ Արսեն Բաբայան

Հերթական իշխանական սադրանքը Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հերթական իշխանական սադրանքն է տեղի ունեցել: Իշխանության ֆինանսավորմամբ ֆեյսբուքում հակապետական քարոզչությամբ աչքի ընկնող մեկն այցելել է Ֆրանսիայի հրապարակ, անցնելով վրանների մոտով հայհոյել է մարդկանց:

Այնուհետև սադրանքի հիմնական կեղտոտ նպատակին հասնելու նպատակով միացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերն ու մոտեցել մյուս վրանների քաղաքացիներին, բացահայտ պրովոկացիաներով կրքեր է թեժացրել: Այդ ընթացքում սադրիչին են մոտեցել այն երիտասարդներից մի քանիսը, որոնց սադրիչը հայհոյել էր մինչև ուղիղ եթեր միացնելը:

Տղաները, բնականաբար, եղել են բորբոքված և անհրաժեշտ պատասխան են փորձել հասցնել սադրիչին, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները նկատելով կազմակերպված սադրանքը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և սադրիչին հեռացրել են Ֆրանսիական հրապարակից:

Բարեբախտաբար որևէ մեկի նկատմամբ բռնություն տեղի չի ունեցել»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի հրապարակում մոտ 22։30-ին միջադեպ է գրանցվել։ Ավետ անունով մի քաղաքացի մոտեցել է հրապարակում տեղադրված վրաններում նստած անձանց ու ասել, որ «Դիմադրություն» շարժման կազմակերպիչներից Արթուր Վանեցյանը գնացել է ու էլ չի վերադառնալու։

Հրապարակով անցնելիս նրան են մոտենում այլ քաղաքացիներ, սկսում հայհոյել, եթերը ընդհատվում է։

Այնուհետև մեկ այլ ուղիղ եթերի ժամանակ նա հայտնում է, որ ոստիկանները փրկել են նրան՝ իր վրա հարձակված անձանցից․ «15 հոգով գցեցին գետնին, տշում էին»։

Նրան տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել