«15 հոգով գցեցին գետնին, տշում էին»․ Ֆրանսիայի հրապարակում միջադեպ է գրանցվել

Ֆրանսիայի հրապարակում մոտ 22։30-ին միջադեպ է գրանցվել։ Ավետ անունով մի քաղաքացի մոտեցել է հրապարակում տեղադրված վրաններում նստած անձանց ու ասել, որ «Դիմադրություն» շարժման կազմակերպիչներից Արթուր Վանեցյանը գնացել է ու էլ չի վերադառնալու։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նա ցուցարարներից մեկին հարցրել է․ «Կարո՞ղ եմ հարց տալ։ Կարա՞ք ասեք՝ ուրա Վանեցյանը հիմա»։

Բացասական պատասխան ստանալուց հետո հրապարակ եկած քաղաքացին ասել է, որ Վանեցյանը գնացել է ու էլ հետ չի գալու։ Նա եթերի ժամանակ հայտարարել է, որ վրանից վրան է գնում ու բոլորին նույնը ասում․ «Ձեզ թողել են մենակ էս խրամատում»։

 Հրապարակով անցնելիս նրան են մոտենում այլ քաղաքացիներ, սկսում հայհոյել, եթերը ընդհատվում է։

Այնուհետև մեկ այլ ուղիղ եթերի ժամանակ նա հայտնում է, որ ոստիկանները փրկել են նրան՝ իր վրա հարձակված անձանցից․ «15 հոգով գցեցին գետնին, տշում էին»։

Ավելի ուշ նա հայտնեց, որ իրեն տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել