Համարձակություն չեն ունենա համալսարաններում ուսանողների համար խնդիրներ ստեղծել. բողոքի ակցիայի մասնակից

Տարբեր բուհերի ուսանողներ այսօր՝ մայիսի 3-ին, միացել են «Դիմադրություն» շարժմանը և անհնազանդության ակցիաներ են անում փողոցներում ու համալսարաններում:

Ուսանողները դասադուլ են հայտարարել և հերթով մտնում են մայրաքաղաքի համալսարաններու ու դասադուլ անելու կոչեր անում:

«Ուսանողներին կոչ ենք անում, որ միանան այս պայքարին, որովհետև սա երիտասարդների պայքարն է: Բոլորը պետք է ոտքի կանգնեն, որպեսզի կարողանանք կերտել բոլորիս արժանապատիվ ու երջանիկ ապագան»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել