Կարելի՞ է փակցնել գովազդ տրանսպորտային միջոցի վրա

Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանք՝ երեսուն հազար ՀՀ դրամի չափով:

Իսկ ի՞նչն է համարվում գովազդ: Գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:

Իրավաբան.net-ին փաստաբան Արփինե Եղիկյանը տեղեկացրեց, որ «Տրանսպորտային միջոցներում գովազդը տեղաբաշխվում է դրանց սեփականատիրոջ համաձայնությամբ: Անվտանգ երթևեկության ապահովման նպատակներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանափակումներ է մտցնում տրանսպորտային միջոցներում առանձին գովազդների տեղաբաշխման ուղղությամբ: Այդ սահմանափակումները և տրանսպորտային միջոցների վրա գովազդի տեղադրման կարգը սահմանվում է ՀՀ Կառավարության 2005 թ.
նոյեմբերի 24-ի N 2137-Ն որոշմամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել