Օրվա իշխանությունների հեռացումը պահանջող մեր հայրենակիցների երկրորդ խումբը սկսեց իր քայլարշավը Տիգրանաշենից. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմության երկրորդ խումբը քայլարշավով գալիս է Երևան։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Օրվա իշխանությունների հեռացումը պահանջող մեր հայրենակիցների երկրորդ խումբը սկսեց իր քայլարշավը Տիգրանաշենից։

Բարով գաք, սիրելի՛ ընկերներ։ Շուտով Երևանը կդառնա բոլոր արժանապատիվ հայերի գլխավոր հավաքատեղին և մենք միասին կլուծենք Հայաստանի ու Արցախի առջև ծառացած գլխավոր խնդիրը։

Իսկ մինչ այդ մայրաքաղաքի բնակիչներին հրավիրում եմ մեր հաջորդ երթին։ Մեկնարկն այսօր, ժամը 18։30-ին Սասունցի Դավթի արձանի մոտից»,-նշել է նա:

Возможно, это изображение 7 человек, люди стоят, памятник и на открытом воздухе

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել