Ընդդիմության երկրորդ խումբը քայլարշավով գալիս է Երևան։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Օրվա իշխանությունների հեռացումը պահանջող մեր հայրենակիցների երկրորդ խումբը սկսեց իր քայլարշավը Տիգրանաշենից։
Բարով գաք, սիրելի՛ ընկերներ։ Շուտով Երևանը կդառնա բոլոր արժանապատիվ հայերի գլխավոր հավաքատեղին և մենք միասին կլուծենք Հայաստանի ու Արցախի առջև ծառացած գլխավոր խնդիրը։
Իսկ մինչ այդ մայրաքաղաքի բնակիչներին հրավիրում եմ մեր հաջորդ երթին։ Մեկնարկն այսօր, ժամը 18։30-ին Սասունցի Դավթի արձանի մոտից»,-նշել է նա: