Պարզ լճի ճանապարհին ծառ է ընկել. ԱԻՆ

Ապրիլի 20-ին, ժամը 14։45-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարզ լճի ճանապարհին ծառ է ընկել, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառը մասնատել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը դարձել է երկկողմանի բաց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել