«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ բոլորիդ,
և հատկապես մանկավարժներին և մայրերին,
Այլևս որևէ մեկս չենք կարող անտարբեր մնալ մեր Հայրենիքի ճակատագրի նկատմամբ, այսօր այն կախված է յուրաքանչյուրիցս, մի հավատացեք, թե Արցախն այլևս չենք կարող պահել, թե մենք այլևս բանակ չունենք, չենք կարող ոչինչ անել….. Մեր տղաներն այդպես չմտածեցին և իրենց կյանքը տվեցին հանուն մեզ, հանուն Հայաստանի և Արցախի միավորմանը. մի դավեք նրանց հավատամքին:
Մենք դա կարո՛ղ ենք, մենք պարտավո՛ր ենք դա անել:
Հայոց բանակը նաև մենք ենք՝ յուրաքանչյունս, ով պատրաստ է պայքարել հանուն իր Հայրենիքի, իր երեխաների ապագայի:
Այսօր այս ամենը վտանգված է և այն շարունակում է առավել վտանգվել Նիկոլ Փաշինյանի ձեռամբ. ուստի նրա և նրա մերձավորներին իշխանությունից հեռացնելն այլընտրանք չունի։.
Ուստի հանրային մի խումբ գործիչների հետ այսօր՝ ժամը 12․00-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ հանգամանալից կպատասխանենք ձեզ հուզող մի շարք հարցերի․
1/ ինչու՞ պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա,
2/ ի՞նչ սկզբունքով պետք է ձևավորվի նոր, ժամանակավոր ղեկավարությունը,
3/ ի՞նչ առաջնահերթ քայլեր պետք է անի նոր, ժամանակավոր ղեկավարությունը,
4/ ինչպե՞ս, ի՞նչ միջոցառումներով հասնել գործող իշխանությունների անցնցում, անարյուն հեռացմանը
5/ ի՞նչ դեր կարող է ունենալ այս ամենում ձեզնից յուրաքանչյուրը։
Բոլորիդ հրավիրում եմ Ազատության հրապարակ»։