Արախամիա. Մենք ցանկանում ենք ստեղծել ուկրաինական ՆԱՏՕ

«Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ուկրաինական բանակցային պատվիրակության նախագահ Դավիթ Արախամիան կարծում է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Թուրքիան և Ֆրանսիան Ուկրաինայի անվտանգության կարևոր երաշխավորներ են։ Տեղեկանում ենք Укринформ-ից։

«Մենք ունենք նվազագույն փաթեթ, այսինքն՝ առանց նրանց մենք չենք շարժվի։ Մենք ցանկանում ենք ստեղծել մեր՝ ուկրաինական ՆԱՏՕ-ն, և մեզ համար կարևոր է, որ ագրեսիայի դեպքում աջակցություն ցուցաբերեն ՆԱՏՕ-ի ամենամեծ և ամենաարդյունավետ երկրները»,- ընդգծել է Արախամիան։

Նրա խոսքով՝ անվտանգության կարեւոր երաշխավորներ են միջուկային ներուժ ունեցող պետությունները՝ Ֆրանսիան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բացի այդ, Ուկրաինան իր դաշնակիցներ է տեսնում Բրիտանիային և Թուրքիային։ «Թուրքիան մեզ համար շատ կարևոր է, քանի որ ունի ամենամեծ բանակը Եվրոպայում»,- ասել է քաղաքական գործիչը։

Չինաստանի հետ բանակցությունների վիճակը, ըստ Արախամիայի, գտնվում է նվազագույն պատրաստակամության մակարդակում՝ համեմատած մյուս պետությունների հետ, որոնք ակտիվորեն օգնում են Ուկրաինային։ Սակայն, հաշվի առնելով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հայտարարությունը, պատգամավորը կարծում է, որ Չինաստանը «կոնցեպտուալ առումով դեմ չէ»։

Նա նաև հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երեք երկրներ արդեն պատրաստակամություն են հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել՝ Թուրքիան, Գերմանիան և Իտալիան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել