Կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհված են հայտնաբերվել

Չինաստանում վթարի ենթարկված Boeing 737 ինքնաթիռի բոլոր ուղևորները մահացած են հայտարարվել, ասել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարը, փոխանցում է РИА Новости-ին։

«Ցավով հայտնում ենք, որ չվերթի բոլոր 123 ուղևորները և անձնակազմի ինը անդամները մահացել են»,- ասել է նա։

Նշվում է, որ փորձագետներին ԴՆԹ-ի միջոցով արդեն հաջողվել է հայտնաբերել 120 մարդու, ովքեր եղել են կործանված ինքնաթիռում։

Հիշեցնենք, որ «China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռը, որում եղել է 132 մարդ, վթարի է ենթարկվել Չինաստանի Տեն շրջանի Գուանսի Չժուան ինքնավար մարզում մարտի 21-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել