Համաձայնություն է ձեռք բերվել 3+3 ձևաչափով հետագա աշխատանքների վերաբերյալ. զրուցել են Լավրովն ու Բայրամովը

Մարտի 21-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ.Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դ.Ա.Բայրամովի միջև, այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից:

Քննարկվել է երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ այս տարվա փետրվարի 22-ին ստորագրված համաձայնագրի դրույթների կատարման ընթացքը։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաների շուրջ։ Նախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի առանցքային դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը։

Համաձայնություն է ձեռք բերվել 3+3 ձևաչափով հետագա աշխատանքների վերաբերյալ: Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել