Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը մարտի 4-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, Կանանց տոնի առթիվ՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ Աշխատակազմի կանանց պարգեւատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»: