Կին պատգամավորները մարտի 8-ի առթիվ պարգևավճար են ստացել

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը մարտի 4-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, Կանանց տոնի առթիվ՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ Աշխատակազմի կանանց պարգեւատրել  յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել