Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Խարկով քաղաքում հակառակորդը հարձակվել է բնակելի թաղամասերի վրա, արկը հարվածել է 9 հարկանի բնակելի շենքին: Հարվածի հետևանքով մի կին զոհվել է, փրկարարները տարհանում են 2 տասնյակ մարդու:
«Փրկարար ծառայություն հաղորդում է ստացվել, որ հակառակորդի հրետանային հարձակման հետևանքով ինը հարկանի բնակելի շենքի՝ Խարկով, փ. Բուխմի, 40ա, 2-ից 7-րդ հարկի աստիճանահարթակի պատը և աստիճանավանդակները, ինչպես նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ հարկերի բնակարանների շենքային կառույցները վնասվել են։ Դեպքի վայր են ժամանել են փրկարար ծառայության երկու օպերատիվ ստորաբաժանումներ բեռնատար, շտապօգնության 1 մեքենա և 2 ավտոսանդուղք։ Փրկարարները տան ավերված շքամուտքից տարհանել են մոտ 20 մարդու։ Ցավոք, կրակոցների տակ հայտնված տան կառուցատարրերի քանդման հետեւանքով մահացել է 5-րդ հարկի բնակարանի բնակչուհի տարեց կինը։ Շենքի նկուղում գնդակոծությունից թաքնվել է մոտ 60 մարդ։ Նրանցից ոչ ոք չի տուժել»,- նշված է երկրի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։