Սոցիալական ապահովության պետական ծառայության պետը զրուցեց ԱՄՆ շրջանավարտների հետ

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան սկսել է «Առանց փողկապի» հանդիպում-քննարկումների շարք, որի շրջանակներում պարբերաբար տարբեր ոլորտների պատասխանատուների հետ կկազմակերպվեն քննարկումներ ԱՄՆ շրջանավարտների հետ:

«Առանց փողկապի» հանդիպում-քննարկման առաջին հյուրը հունիսի 27-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանն էր: Նա ներկայացրեց Սոցիալական ապահովության պետական ծառայության գործունեությունը, Սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումները, պատասխանեց մասնակիցների հարցերին:

«2011 թվականին 2010 թվականի համեմատ տեղեկատվությունը զտելուց, մաքրելուց հետո կարողացանք խնայել մոտավորապես 10 միլիարդ դրամ: 2012 թվականին խնայեցինք 9.8 միլիարդ դրամ»,- ասաց Արմեն Աբրահամյանը:

Նրա խոսքով նրանք ամեն ինչ անում են ոլորտում ծառայությունների որակը բարձրացնելու համար: Դա է պատճառը, որ վերջին երկու տարում ձեռնարկել եմ մի շարք բարեփոխումներ:

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի նախագահ Կարեն Զադոյանը վերջում շնորհակալություն հայտնեց հյուրին անկեղծ զրույցի և մասնակիցների հարցերին պատասխանելու համար:

 

Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել