Դատապարտում ենք Հայաստան ժամանած ադրբեջանական ներկայացուցիչների դեմ կազմակերպած խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության գործողությունները. ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Դատապարտում ենք Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների դեմ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կազմակերպած ազգային արժանապատվության խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության ենիչերիաբարո գործողությունները, որոնք դրսևորվել են.

1) 25 հոգու, այդ թվում` մեկ լրագրողի, անհամաչափ ու ապօրինի ուժի կիրառմամբ բերման ենթարկելով,

2) ոստիկանության բաժնում բռնության շարունակությամբ, որի հետևանքով կոտրվել է ակցիայի մասնակիցներից մեկի ձեռքը,

3) բերման ենթարկվածների նկատմամբ ակնհայտ ապօրինի կերպով քրեական հետապնդման հարուցմամբ։

Արձանագրելով ԱԺ Բևեռի և ՀՅԴ Հայաստանի մարմնի ներկայիս ղեկավարության որդեգրած օրակարգերի միջև արմատական հակասությունը` վերջինիս ռուսաստանյան քաղաքական ուղեծրում լինելու պատճառով, այդուհանդերձ անընդունելի ենք համարում գործող վարչակազմի կողմից բռնապետական, այդ թվում` ոստիկանական ամենաթողության, ֆիզիկական ու իրավական բռնության, միջոցներով վախի մթնոլորտի ստեղծման քաղաքականությունը»,- նշված է հայտարարության մեջ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել