Պուտինն ու Ալիևը կհանդիպեն. ԶԼՄ-ներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս շաբաթ կշարունակվեն նաև օտարերկրյա առաջնորդների հետ կարևոր այցերը։ Ադրբեջանի ղեկավարը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ Կրեմլում սպասվում է նաև Պակիստանի վարչապետի հետ հանդիպում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հայրենիքի պաշտպանի օրը՝ փետրվարի 23-ին, Պուտինը ծաղիկներ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին և կշնորհավորի ռուսաստանցիներին տոնի առթիվ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել