Ռոմանոս Պետրոսյանը պահանջում է հերքել «Ծիրանի» ռեստորանային համալիրի սեփականատեր դառնալու վերաբերյալ հրապարակում

Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Ռոմանոս Պետրոսյանը շուտով կդառնա Առինջում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի սեփականատերը» վերտառությամբ գրառման և հետագա անհարկի շահարկումներին վերջ տալու նպատակով՝ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը՝ հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե իբր ես և իմ ընտանիքն առնչություն ունենք Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի հետ, չի համապատասխանում իրականությանը և զրպարտություն է, հայտնում է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

«Ի հավելումն, հարկ եմ համարում առանձնահատուկ շեշտել, որ ես որևէ ոլորտում չեմ տնտեսվարում և այդպիսի գործունեություն ծավալելու մտադրություններ չունեմ։

Պետական վերահսկողության ոլորտում բարեփոխումների մեկնարկի և օրինականության վերականգնման այս կարևոր փուլում սա որոշ շրջանակների կողմից կանխամտածված շրջանառության մեջ դրվող տեղեկատվություն է, որը նպատակ ունի հանրության շրջանում թյուրընկալումներ առաջացնել։

Ըստ այդմ, ԶԼՄ հարգելի գործընկերներին հորդորում եմ չտարածել իրականության հետ որևէ աղերս չունեցող, չճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անհարկի շահարկումներից»,-գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել