Թմրանյութի 82 փաթեթ մեքենայից, ևս 8 փաթեթ՝ ճանապարհի տարբեր հատվածներից. ոստիկանություն

Հունվարի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհից կասկածանքով բերման են ենթարկել 27 և 22 տարեկան եղբայրների՝ իրենց վարած «Կիա» մակնիշի մեքենայով: Բաժնում ավագ եղբայրը մեքենայից ներկայացրել է 82 փաթեթ՝ ընդհանուր 172 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Նա հայտնել է, որ հայտնաբերված թմրանյութն իրենն է՝ իր օգտագործման համար։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, բայց առանց քննության էլ պարզ էր, որ 82 փաթեթը մեկ հոգու օգտագործման համար չի լինում:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Աչքի տակ ունենալով համացանցի միջոցով թմրանյութերի վաճառքի տարբերակը՝ Մաշտոցի համայնքային ոստիկանները ձեռնարկեցին նոր միջոցառումներ: Պարզվեց, որ ավագ եղբայրը շոկո տեսակի թմրամիջոցի փաթեթներ է տեղադրել քաղաքի տարբեր հատվածներում: Նրա մատնանշած վայրերում՝ Արտաշատի խճուղուց Մասիս տանող ճանապարհին, ոստիկանները հայտնաբերել են 8 փաթեթ՝ ընդհանուր 34 գրամից ավելի քաշով:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել