Մասնագետները Հայաստանից և արտերկրից շարունակում են ներկայացնել Հիսուս Քրիստոսի հուշարձանային համալիրի նախագծի նոր գաղափարներ՝ նոր լուծումներով: Այս մասին տեղեկանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։
Հիսուս Քրիստոսի արձանի նախանմուշը ներկայացրել են նրան: Պատվանդանի տակ մոմավառության համար նախատեսված հատված է լինելու: Արձանի չափը՝ պատվանդանի հետ միասին 68 մետր է լինելու: Կլինեն նաև թանգարան և դիտակետեր:
Նախանմուշի հեղինակը քանդակագործ Արմեն Սամվելյանն է:
Նշվում է, որ քննարկումները պետք է լինեն բաց և կքննարկվեն հետաքրքիր գաղափարները:
Մանրամասները՝ տեսանյութում։